Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Չտրտնջանք

Չտրտնջանք
27.01.2024 | 10:19

Երբ տրտնջում ենք, բամբասում, անտեղի բողոքում, նվնվում ու հայհոյում, դրանք բարձրանում են երկինք, դառնում սև ամպեր և, որպես անեծք, հետ գալիս ու կարկուտի պես թափվում մեր գլխին։

Բայց երբ փա՜ռք ենք տալիս Աստծուն, գո՛հ մնում կյանքից և ուրախանո՛ւմ...

Այդ ժամանակ էլ մեր խոսքերը կրկին բարձրանում են երկինք, կուտակվում ու դառնում են ամպեր, բայց այս անգամ՝ օրհնաբեր, և առատ մանանայի պես՝ որպես օրհնություններ, կրկի՛ն ու կրկին թափվու՛մ մեր գլխին անհատապես ու՝ ընդհանրապես:

Սահակ ՍՐԲԱԶԱՆ

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ